ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մահմուդ Աբաս. Փարիզի կոնֆերանսը մերձավորարևելյան խնդրի կարգավորման վերջին հնարավորությունն է

Մահմուդ Աբաս. Փարիզի կոնֆերանսը մերձավորարևելյան խնդրի կարգավորման վերջին հնարավորությունն է
15.01.2017 | 10:23

Փարիզում հունվարի 15-ին անցկացվելիք մերձավորարևելյան խնդրի կարգավորման կոնֆերանսը կարող է լինել վերջին հնարավորությունը արաբաիսրայելական հակամարտության կարգավորման համար` երկու պետությունների` Պաղեստինի և Իսրայելի ստեղծման սկզբունքի հիման վրա՝ հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Le Figaro-ին տված հարցազրույցում:

«Փարիզյան կոնֆերանսը կարող է լինել Պաղեստինի ճանաչման և երկու պետությունների գոյության սկզբունքի իրականացման համար վերջին հնարավորությունը: Մենք մշտապես պայքարել ենք պաղեստինյան պետության պաշտոնական ճանաչման իրավունքի համար և այսօրվա դրությամբ դա արդեն արել են աշխարհի 138 երկրներ: Միաժամանակ, երկու երկրների հասարակությունները կոչ են անում իշխանություններին գործել նմանապես, Ֆրանսիայում խորհրդարանը դիմել է կառավարությանը նման կոչով: Ես այդ հարցը կբարձրացնեմ նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների ժամանակ»,- ասել է Աբասը:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ